Հետևեք մեզ։

Մայիսի 2-ից կմեկնարկի Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերը

10:51, 19 փետրվար 2026
Մայիսի 2-ից կմեկնարկի Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերը

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։

Կողմերը ողջունեցին մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերության կողմից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերը՝ նշելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթերի մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները