Հետևեք մեզ։

«Mercedes» ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող «ՎԱԶ 2121»-ին և «ՎԱԶ 2107»-ին

12:12, 19 փետրվար 2026
«Mercedes» ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող «ՎԱԶ 2121»-ին և «ՎԱԶ 2107»-ին

Երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոքարշակով ընթացքի ժամանակ հետևի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Մարտին Ա․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 38-ամյա Հայկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 

 

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները