Հետևեք մեզ։

Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը ինքնուրույն քարտեր ձեռք չբերեն, քարտերը կառաքենք. Արսեն Թորոսյան

13:03, 19 փետրվար 2026
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը ինքնուրույն քարտեր ձեռք չբերեն, քարտերը կառաքենք. Արսեն Թորոսյան

Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը ինքնուրույն քարտեր ձեռք չբերեն, մենք քարտերը կառաքենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Դեկտեմբերին մենք ԱԺ-ում ընդունեցինք օրենք, որի արդյունքում ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով: Մինչև սույն թվականի մարտի 5-ը, մենք խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը, ինքուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ ամսվա կենսաթոշակն ու նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա՝ մենք դա կանենք ավտոմատ եղանակով: Կլինեն քաղաքացիներ, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու ժամանակ քարտերը առաքելու համար»,- նշել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները