Բավականին ծանր է բուժառուների վիճակը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպից տուժածներին, որոնք հոսպիտալացված են:
«Իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները: Գտնվում են բժշկական խիստ հոսկողության ներքո»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և որ կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության և ՔԿ ծառայողները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։