Հետևեք մեզ։

Արտավազդ Սահակյանի ընտանիքի ջանքերով մեկ ժողովածուում հավաքագրվել է պրոֆեսորի հոդվածների և թեզիսների մեծ մասը

16:14, 19 փետրվար 2026
Արտավազդ Սահակյանի ընտանիքի ջանքերով մեկ ժողովածուում հավաքագրվել է պրոֆեսորի հոդվածների և թեզիսների մեծ մասը
«Սիրելի ընկերներ և գործընկերներ,
Շատ խորհրդանշական է Հորս ծննդյան օրվան ընդառաջ՝ Գիրք նվիրելու օրը, ձեզ տեղեկացնել, որ նվիրված թիմի և բարեկամների հետ համատեղ մեզ հաջողվել է տարբեր գրադարաններից և աղբյուրներից հավաքագրել պրոֆեսոր Արտավազդ Սահակյանի հրապարակված հոդվածների և գիտաժողովների թեզիսների մեծ մասը՝ դրանք միավորելով մեկ ամբողջական ժողովածուի մեջ»,-այս մասին գրառում է կատարել Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը։
 
 
«Մեծ հպարտությամբ ներկայացնում եմ ձեզ այս ժողովածուն՝ որպես նրա գիտական ժառանգության պահպանման կարևոր նախաձեռնություն Հայաստանում։ Հոդվածների և ամփոփագրերի այս հավաքածուն կծառայի ապագա սերունդների բժիշկներին և վիրաբույժներին՝ ձևավորելով պրոֆեսոր Սահակյանի գիտական գործունեության միասնական, ամբողջական և հասանելի շտեմարան:
 
Այնուամենայնիվ, մեր աշխատանքը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ։ Մեր նպատակն է ապահովել, որ նրա բոլոր հրապարակումները ներառված և համապատասխան ձևով ինդեքսավորված լինեն։ Այդ նպատակով ստեղծվել է հետևյալ էլեկտրոնային հասցեն՝
 
 
Եթե ունեք պրոֆեսոր Սահակյանի համահեղինակությամբ հոդվածներ կամ նրան առնչվող այլ նյութեր, որոնք հնարավոր է դեռևս ներառված չլինեն ժողովածուում, խնդրում ենք ուղարկել դրանք PDF կամ ձեզ հարմար այլ ձևաչափով՝ համապատասխան աղբյուրի շապիկ էջի հետ միասին, որպեսզի կարողանանք դրանք ներառել հաջորդ հրատարակությունում՝ առաջիկա ամիսների ընթացքում։
 
Մեզ դեռ մեծ ու պատասխանատու աշխատանք է սպասվում՝ պրոֆեսոր Սահակյանի գիտական ժառանգությունը պահպանելու, ամբողջացնելու և շարունակելու համար։
 
Հ.Գ.
Խորին երախտագիտությունս եմ հայտնում ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի նվիրյալ աշխատակիցներին՝ Աննա Շիրինյանին և Անի Լալայանին, հոդվածների հավաքագրման, պահպանման և սկանավորման ընթացքում ցուցաբերած պատասխանատու և բարձրակարգ աշխատանքի համար։ Նրանց ջանքերի շնորհիվ գիտական նյութերը դառնում են հասանելի և հետազոտելի՝ ծառայելով ներկա և ապագա սերունդների բժիշկներին։ 
 
 
Առանձին և սրտանց շնորհակալություն եմ հայտնում նաև կլինիկական օրդինատոր Գրիգոր Գրիգորյանին և ապագա բժշկուհի Դիշանի Չակրաբորտիին՝ կատարված հիանալի, մեծածավալ և նվիրված աշխատանքի համար»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները