Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որի նկատմամբ հետաքննություն է սկսվել, ազատ է արձակվել. փետրվարի 19-ին նա ձերբակալվել էր պետական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Թեմզայի հովտի ոստիկանությունը հայտնել է, որ ավարտվել են խուզարկությունները Նորֆոլկի կալվածքում, որտեղ բնակվում էր նախկին արքայազն Էնդրյուն։ Ոստիկանությունը հավելել է, որ «մանրակրկիտ գնահատումից հետո» այժմ պաշտոնական հետաքննություն է սկսվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը հետաքննում է Էնդրյուի կապերը սեռական հանցագործությունների համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ, ինչպես նաև մեղադրանքներն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս (2001-2011 թթ.) նա կարող էր չարաշահել պետական պաշտոնեական լիազորությունները և ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշտեյնին։
Նախկին արքայազնը հերքում է բոլոր մեղադրանքները։