Հետևեք մեզ։

Հայաստան եմ վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Փաշինյան

10:16, 20 փետրվար 2026
Հայաստան եմ վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնից Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահութրամբ.  Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Կարոտեցի Հայաստանը։ Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ»,- գրել է ՀՀ վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վաշինգտոն էր մեկնել փետրվարի 18-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Նիստից առաջ Հայաստանի վարչապետը շփումներ էր ունեցել մի խումբ գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները