Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 24-ին մեկնաբանել է Ռուսաստանում ստեղծված իրադրությունը։
«Ռուսաստանը վաղուց քողարկել է իր թուլությունը և իր կառավարման հիմարությունը քարոզչությամբ։ Իսկ հիմա արդեն այնքան քաոս է տիրում, որ ոչ մի սուտ չի կարող դա թաքցնել։ Եվ այս ամենը մեկ մարդ է, ով նորից ու նորից վախեցնում է 1917 թվականով, թեև, ընդհանուր առմամբ, այլ բանի տանելու ընդունակ չէ։
Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է. Ամբողջական թուլությունը։ Եվ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա։ Սա նույնպես ակնհայտ է»,- ասել է Զելենսկին և հավելել. «ամեն ոք, ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է իրեն»։