Հետևեք մեզ։

Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք․ ԱՄՆ դեսպանատուն

15:06, 20 փետրվար 2026
Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք․ ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ներգաղթային վիզայի դիմորդներին.

«16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք, որը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմորդի  ներկա և նախկինում ունեցած բոլոր անուններն ու  ազգանունները։

Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել ներկայիս բնակության երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), ծննդավայր երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), բոլոր այն երկրներից, որտեղ բնակվել եք 12 ամիս և ավելի 16 տարին լրանալուց հետո»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները