Հետևեք մեզ։

Ունենք դեպքեր, որ փոսալցումը կատարվել է առանց բիտումի․ այդ ասֆալտը քանդվելու է ամբողջությամբ շինարարի հաշվին․ փոխքաղաքապետ

15:15, 20 փետրվար 2026
Ունենք դեպքեր, որ փոսալցումը կատարվել է առանց բիտումի․ այդ ասֆալտը քանդվելու է ամբողջությամբ շինարարի հաշվին․ փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի պնդմամբ՝ Երևանի փողոցների մեծ մասում փոսալցման աշխատանքների գործընթացում բիտումի հետ կապված որևէ խնդիր չկա։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Փամբուխչյանը թեմային անդրադարձել է փետրվարի 20-ի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդուհանդերձ, որոշ հատվածներում շինարարները ոչ պատշաճ մոտեցում են ցուցաբերում։  

«Ունենք դեպքեր։ Մասնավորապես, այսօր երեկոյան մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցները պարզել են, որ, օրինակ, Վարդանյան փողոցում փոսալցումը կատարվել է առանց բիտումի։ Հայտնում եմ, որ այդ ասֆալտը քանդվելու է՝ ամբողջությամբ շինարարի հաշվին, և պետք է ստանան այն փոսալցումների որակը, որը նախատեսված է ավագանու որոշումներով և ընթացակարգերով»,-պարզաբանեց փոխքաղաքապետը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները