Հետևեք մեզ։

Քաղաքացիները ահազանգում են, որ էլեկտրաէներգիայի համար հունվարին վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի․ Գառնիկ Դանիելյան

15:31, 20 փետրվար 2026
Քաղաքացիները ահազանգում են, որ էլեկտրաէներգիայի համար հունվարին վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի․ Գառնիկ Դանիելյան
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեկտեմբեր և հունվար ամիսներին էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի. այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
 
 
«Նույնիսկ այն քաղաքացիների դեպքում, որոնք այս ամիսներին մեծամասամբ բացակայել են տանից, կազմել է բավականին մեծ գումար։
 
 
Սա տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում։ Այդ ինչպե՞ս են հաշվել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հաշիվներն այն դեպքում, երբ սպառման ծավալների փոփոխություն չի եղել։
Ինչպես Էրեբունի համայնքում օրեր շարունակ էլեկտրականության անջատման և փոխհատուցման անհրաժեշտության, այնպես էլ այս հարցով դիմել էի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Խնդրի վերաբերյալ ՀԾԿՀ-ն տվել է ոչ բավարար պատասխան՝ հայտնելով, որ 2026 թվականի հունվար ամսին Հանձնաժողով ներկայացվել է նմանօրինակ ընդամենը 1 դիմում։
 
Մեր այն հայրենակիցները, որոնք բախվել են խնդրին, կխնդրեմ, որպեսզի արձագանքեն մեկնաբանություններում․ գուցե այսպես «ՀԷՑ»-ի և ՀԾԿՀ-ի համար ավելի տեսանելի դառնա հանրային դժգոհությունը։
 
Հետևողական եմ լինելու, որպեսզի հարցն, ի վերջո, պարզաբանվի։ Մեր հայրենակիցները թալանի միջոց չեն»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները