Հետևեք մեզ։

Գյումրիի կենտրոնում դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ»

02:25, 21 փետրվար 2026
Գյումրիի կենտրոնում դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ»

Aravot.am տեղեկություններով, այսօր կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով ՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով:

 

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն ՝ մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։

 

Դանակահարված երիտասարդը սպորտսմեն է, թե որն է եղել պատճառը նրա վրա հարձակվելու, դեռ անհայտ է, սակայն մտահոգողը օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում մեծ թվով պարեկների առկայության պայմաններում քաղաքացիների աչքի առջև հանցագործության կատարումն է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները