Հետևեք մեզ։

Պուտինն աշխատում է Կրեմլում. Պեսկովը հերքել է այն պնդումները, թե Պուտինի ինքնաթիռն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ

16:35, 24 հունիս 2023
Պուտինն աշխատում է Կրեմլում. Պեսկովը հերքել է այն պնդումները, թե Պուտինի ինքնաթիռն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը, իբր, ուղղություն է վերցրել դեպի Սանկտ Պետերբուրգ։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններով էին հանդես եկել որոշ թելեգրամյան ալիքներ։

«Պուտինն աշխատում է Կրեմլում»,- ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան՝ ասել է Պեսկովը: