Հետևեք մեզ։

Մահացել է Գյումրու Տնտեսագիտական վարժարանի ուսանողը

23:07, 21 փետրվար 2026
Մահացել է Գյումրու Տնտեսագիտական վարժարանի ուսանողը

Գյումրու Տնտեսագիտական վարժարանի սան է մահացել, կրթական հաստատությունից հայտնում են.«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը։


Արթուրը վայելում էր ընկերների և ուսուցիչների սերն ու հարգանքը, և նրա կորուստը մեծ վիշտ է բոլորիս համար։ Նրա լուսավոր հիշատակը և բարի ժպիտը հավերժ կմնան վարժարանի մանկավարժների ու աշակերտների սրտերում։

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Լույսերի մեջ հանգչես, մեր սիրելի Արթուր...»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները