Հետևեք մեզ։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք և «Արենի-1 քարանձավ

09:49, 23 փետրվար 2026
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք և «Արենի-1 քարանձավ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը այցելել է Վայոց Ձորի մարզ՝ Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ՝ ավելին իմանալու Հայաստանի պատմության մասին ու բացահայտելու գեղեցիկ բնաշխարհը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։  

 

«Սա նաև հնարավորություն էր ներկայացնել պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում ԱՄՆ կառավարության աջակցությունը։ «Արենի-1» քարանձավում «Միացյալ Նահանգների դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով կատարվել են ամրակայման ու միջավայրի քայքայիչ ազդեցության ռիսկերը կրճատելուն ուղղված աշխատանքներ։ Սա ի ցույց է դնում Միացյալ Նահանգների առաջատար դերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև մեր երկրների միջև կապերի ամրապնդման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները