Հետևեք մեզ։

20 հոգով ծեծում էին մի երիտասարդի. ոստիկանները կանխել են հետագա զարգացումները․ 1 անձ ձերբակալվել է

15:08, 23 փետրվար 2026
20 հոգով ծեծում էին մի երիտասարդի. ոստիկանները կանխել են հետագա զարգացումները․ 1 անձ ձերբակալվել է
Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Hayastan.news-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
 
Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։
 
Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները