Հետևեք մեզ։

Երևանի կենտրոնում բախվել են Tesla-ն, Mercedes-ը, էլեկտրական Volkswagen ID.4-ը և Honda-ն

16:32, 23 փետրվար 2026
Երևանի կենտրոնում բախվել են Tesla-ն, Mercedes-ը, էլեկտրական Volkswagen ID.4-ը և Honda-ն

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Չարենցի փողոց - Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկում՝ Չարենցի թիվ 44 շենքի դիմաց բախվել են «Tesla», «Mercedes» և էլեկտրական «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Volkswagen ID.4»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել «Mercedes»-ին, վերջինն էլ բախվել է «Tesla»-ին։

Կան նաև տեղեկություններ, որը պարեկների կողմից ճշտվում է, որ վթարի մասնակից 4-րդ ավտոմեքենա էլ կա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները