«18 արդարների» գործով արտահերթ դատական նիստում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը փոփոխեց Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը։ Դատավորը տնային կալանքը վերացրեց, կիրառեց վարչական հսկողություն՝ սահմանափակումներով՝ 22․00 – 8․00-ն առանց զվարճանքի եւ այլ մարդաշատ վայրեր այցելության։ Վարչական հսկողությունը կիրականացվի առանց էլեկտրոնային սարքի։ 3 միլիոն գրավը կմնա ուժի մեջ։ Մովսես Շարբաթյանի մոտ սրտի իշեմիկ հիվանդություն է ախտորոշվել, շտապ հետազոտությունների եւ վիրահատության կարիք կա։
Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ
17:37, 23 փետրվար 2026