Հետևեք մեզ։

ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների

19:47, 23 փետրվար 2026
ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես կանխարգելիչ միջոց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է LBCI հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հաղորդագրության՝ աշխատակիցները մեկնել են Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանից։

«Լիբանանում ԱՄՆ դեսպանատունն այսօր Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի միջոցով տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես նախազգուշական միջոց՝ կապված տարածաշրջանում սպասվող իրադարձությունների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները