Հետևեք մեզ։

Էփշտեյնը վեց գաղտնի պահեստ է վարձել ապացույցները թաքցնելու համար

20:31, 23 փետրվար 2026
Էփշտեյնը վեց գաղտնի պահեստ է վարձել ապացույցները թաքցնելու համար

Սեռական հանցագործությունների համար դատապարտված և 2019 թվականին բանտում մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը վեց պահեստային տարածք է վարձակալել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում՝ իրավապահներից թաքցնելու համար իր հանցագործություններին առնչվող լուսանկարներն ու համակարգիչները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Telegraph-ը:

 

Պարբերականի տվյալներով՝ քննիչները այդպես էլ խուզարկություն չեն իրականացրել նշված տարածքներում, ինչը մեծացնում է հավանականությունը, որ Էփշտեյնի գործով դեռևս չուսումնասիրված փաստաթղթեր կարող են պահպանված լինել։ Թե ներկայում ինչ է կատարվում այդ արխիվների հետ, հայտնի չէ։

 

Ըստ հրապարակման՝ 2000-ականների կեսերին նախապատրաստվող խուզարկության մասին տեղեկանալուց հետո Էփշտեյնը վարձել է մասնավոր խուզարկուների, որպեսզի նրանք համակարգիչները տեղափոխեն Նյու Յորքում գտնվող գաղտնի պահոց։ Այդ ծառայությունների դիմաց վճարվել են տասնյակ հազարավոր դոլարներ։

 

Շենքերից մեկը նա վարձակալել է Ֆլորիդայում առնվազն 2003 թվականից, և դրա համար կանոնավոր վճարումներ են իրականացվել մինչև նրա մահը՝ 2019 թվականը։

 

Բացի այդ, Էփշտեյնի աշխատակիցները քննարկել են համակարգիչների և կրիչների տեղափոխումը նրա՝ ԱՄՆ Վիրջինյան կղզիներում գտնվող կղզուց գաղտնի պահոցներ։ Պարբերականի վարկածով՝ խոսքը կարող է վերաբերել մինչև 2009 թվականը ստեղծված նյութերին։ Նամակագրությունից հետևում է, որ տեխնիկան և փաստաթղթերը թաքցնելու սխեման բազմիցս կիրառվել է։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները