Հետևեք մեզ։

Թումանյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX-5»-ում. Նաև քաղաքացիների օժանդակությամբ կրակը մարվել է

11:49, 24 փետրվար 2026
Թումանյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX-5»-ում. Նաև քաղաքացիների օժանդակությամբ կրակը մարվել է

Այսօր` փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի 9ա շենքի դիմաց կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ դեպքի վայր կժամանեին փրկարաները, ավտոմեքենայի առջևում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ավտոմեքենայի սեփականատեր Տիգրան Մարգարյանը, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները