Հետևեք մեզ։

Թեհրանը զգայուն է արտարածաշրջանային ուժերի միջամտության նկատմամբ. Իրանի ՊՆ

16:23, 24 փետրվար 2026
Թեհրանը զգայուն է արտարածաշրջանային ուժերի միջամտության նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը արտարածաշրջանային ուժերի միջամտության նկատմամբ զգայուն է, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է  երկրների համագործակցությամբ տեղի ունենա. հայտարարել է Իրանի Պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը․ փոխանցում է հաղորդում է  IRNA գործակալությունը։

Բրիգադի գեներալն ընդգծել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքն ու արտաքին միջամտությունների դեմ պայքարի կարևորությունը․

«Որոշ միջամտություններ չարամիտ են և կարող են ձեռնոց նետել տարածաշրջանի կայունությանը», -ասել է իրանցի պաշտոնյան։

Հայաստանի ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն իր հերթին հանդիպման արդյունքներով հայտարարել է. «Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները