Հետևեք մեզ։

Սա նոր մոտեցում է` երիտասարդությունը դառնում է երկրի զարգացման ծրագրի համահեղինակ. Իվետա Տոնոյան

20:53, 24 փետրվար 2026
Սա նոր մոտեցում է` երիտասարդությունը դառնում է երկրի զարգացման ծրագրի համահեղինակ. Իվետա Տոնոյան

Այսօր  կայացել է «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի  առաջին նիստը։ Մասնակիցները հիմնականում  «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի մրցանակակիրներն  էին։
Իրոք ձևավորվել է հետաքրքիր ու խիզախ գաղափարներով լեցուն երիտասարդների մի մեծ ու  համերաշխ ընտանիք։ Հանդիպումը չափազանց արդյունավետ  էր։

Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը.

« «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը բաց հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ և նախաձեռնություններ ներկայացնելու նպատակով։ Եվ հատկապես կարևոր է, որ այսօր այս գործընթացին ակտիվորեն միանում է նաև երիտասարդությունը։ Հենց երիտասարդներն են  ձևավորելու և ներկայացնելու այն առաջարկները, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց ապագային՝ կրթությանը, զբաղվածությանը, նորարարությանը, հասարակական ակտիվությանը, պետական քաղաքականությանը։ 


- Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, երբ երիտասարդությունը ոչ միայն մասնակցում է քննարկումներին, այլ դառնում է երկրի զարգացման ծրագրի համահեղինակ։ Նրանք են  բոլոր առաջարկների  և առաջարկվող լուծումների հեղինակը։ 


-Սա նոր գաղափարների, պատասխանատվության և ստեղծագործ աշխատանքի դրսևորման պլատֆորմ է ։
-Սա ծրագիր է ապագայի համար։
-Սա ծրագիր է զարգացման համար։
-Սա ծրագիր է Հայաստանի բարգավաճման համար։
Եվ հենց երիտասարդությունն է լինելու դրա իրականացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։
Հետևեք ընթացքին։ Հաստատ հետաքրքիր է ստացվելու»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները