«Վեոլիա Ջուր» ընկերության ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով: Այս մասին հայտարարել է «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառությունը` անդրադառնալով ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված աղմուկին։
Նշենք, որ Երևանում և մարզերի բազմաթիվ հասցեներում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։ «Վեոլիա Ջուրը» տեղեկացրել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ):
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել է, որ իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին: