«Վեոլիա ջուր» ընկերությունը մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ն ամբողջ երկրով գիշերներն անջատելու է ջրամատակարարումը։
Երևանի մեծ մասի բնակիչները կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը ջուր չեն ունենա։ Մայրաքաղաքի որոշ հատվածներում՝ օրինակ Շենգավիթ վարչական շրջան համարվող Նոր Խարբերդում, կգործի ջրամատակարարման 6-ժամյա գրաֆիկ՝ 3 ժամ առավոտյան, 3 ժամ՝ երեկոյան։
Երևանին կից որոշ բնակավայրերում էլ կգործի 4-6-ժամյա գրաֆիկ։
Ջրամատակարարման ամբողջ գրաֆիկին կարող եք ծանոթանալ այս հղումով։