Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնությամբ բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «վագներականների» տեղաշարժը Ռուսաստանի Դաշնության տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։