Հետևեք մեզ։

Արաբկիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:44, 26 փետրվար 2026
Արաբկիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան 1-ին գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 55 հասցեի դիմաց՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Արաբկիրի ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 86-ամյա Պ. Վ.-ն է, ով գիտակցությունը կորցրել է, ընկել գետնին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները