Եվգենի Պրիգոժինը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նա հայտնել է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, Պուտինի հետ համաձայնությամբ, բանակցությունն է վարել իր հետ։
Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» խմբավորման զինված ուժերի տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Այս պահին սեղանին դրված է իրավիճակի բացարձակապես շահավետ և ընդունելի լուծում՝ վագներյան զինվորների անվտանգության երաշխիքներով։