Հետևեք մեզ։

Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում. Փաշինյանն Աննա Հակոբյանի մասին

09:04, 27 փետրվար 2026
Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում. Փաշինյանն Աննա Հակոբյանի մասին

Աննայի որոշմանը վերաբերում եմ հարգանքով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։

Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– հավելել է նա։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել, հայտարարելով, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։

«Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը»,– նշել էր նա։

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է. ես լքում են կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

Վերլուծական

Ամենաընթերցվածները