Ադրբեջանի հետ իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը Բաքվում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումն է: Այդ մասին ֆրանսիական լրատվամիջոցին տրված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Դավիթ Վարդանյան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Բաքվում պահվող հայերին ներում չշնորհելու մասին, և նշել, որ իրենց ընտանիքին խորապես մտահոգում են այդ հայտարարությունները:
Դավիթ Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Բաքվում պահվող հայերին ներում չշնորհելու մասին, և նշել, որ իրենց ընտանիքին խորապես մտահոգում են այդ հայտարարությունները:
«Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում նաև «Ավրորա» նախաձեռնության հասցեին, որը մարդասիրական մրցանակ է և հիմնադրվել ու նախաձեռնվել է ոչ միայն հորս, այլև այնպիսի ճանաչված մարդասերների կողմից, ինչպիսիք են երջանկահիշատակ Էլի Վիզելը, Վարդան Գրեգորյանը և այլք։ Ադրբեջանը ահա այս մրցանակը ստեղծած հիմնադրամն անվանում է ահաբեկչական կազմակերպություն»,- ասել է նա:
Դավիթ Վարդանյանը հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, և ՀՀ կառավարության գերագույն պատասխանատվությունն է ապահովել, որ իր քաղաքացիներն անվտանգ վերադառնան տուն
«Ի վերջո, Հայաստանի կառավարության հիմնարար պատասխանատվությունն ու պարտավորությունն է ապահովել այս բոլոր գերիների ազատ արձակումը։ Եվ խոսքը ոչ միայն հորս, այլև ապօրինի պահվող մյուս 18 հայ պատանդների, նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու մասին է։ Հուսով եմ, որ տարածաշրջանի կարևոր խաղացողներից որևէ մեկը կօգնի լուծել այս հարցը, բայց, վերջին հաշվով, ՀՀ կառավարության գերագույն պատասխանատվությունն է ապահովել, որ իր քաղաքացիներն անվտանգ վերադառնան տուն»,-ընդգծել է նա: