Հետևեք մեզ։

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները

11:38, 28 փետրվար 2026
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները

Իսրայելը փակել է իր օդային տարածքը՝ Իրանին հասցրած հարվածներից հետո։

Այս մասին հաղորդել է Իսրայելի օդանավակայանների կառավարման վարչությունը։

Ինչպես նշել է N12 հեռուստաալիքը, օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք պետք է Իսրայելում վայրէջք կատարեին,  օդում պտտվում և վերադառնում են այն օդանավակայաններ, որտեղից իրականացրել էին թռիչքը։

 

Նշվում է նաև, որ իսրայելական ավիաընկերությունները փորձում են իրենց ինքնաթիռներն ուղարկել հարևան երկրների օդանավակայաններ։

 

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանը ևս փակել է իր օդային տարածքը։ Նշվում է, որ երկրի օդային տարածքը փակվել է բոլոր տեսակի օդանավերի համար։

 

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները