Բելառուսի նախագահ Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել այսօր՝ տեղի ժամանակով ժամը 21։00-ին, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է Պրիգոժինի հետ բանակցությունների արդյունքների մասին։
Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար։