Իրանը հարվածներ է հասցրել 6 երկրում գտնվող ամերիկյան բազաներին։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը:
«Իրանական հրթիռների հարվածների տակ են հայտնվել Կատարում, Բահրեյնում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտները», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ «Fars» գործակալության` Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Քուվեյթի Ալ-Սալեմ, Կատարի Ալ-Ուդեյդ, ԱՄԷ-ի Ալ-Դաֆրա ավիաբազաներին, ինչպես նաև Բահրեյնում ԱՄՆ–ի Հինգերորդ նավատորմի ռազմակայանին: