Հետևեք մեզ։

Բահրեյնին հարվածել են անօդաչու թռչող սարքերով․ դրանցից մեկը բախվել է երկնաքերին

23:13, 28 փետրվար 2026
Բահրեյնին հարվածել են անօդաչու թռչող սարքերով․ դրանցից մեկը բախվել է երկնաքերին
Բահրեյնի մայրաքաղաք Մանաման ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։ Անօդաչուներից մեկը բախվել է երկնաքերի։ Հարվածի կադրերը  նկարահանվել են ականատեսներ, դրանք հրապարակվել են սոցիալական ցանցերում։
 
«Վնասվել է մի քանի բնակելի շենք։ Քաղաքացիական պաշտպանության ուժերը մարում են հրդեհները և իրականացնում են փրկարարական աշխատանքներ տուժած շրջաններում»,-X սոցիալական ցանցում հայտնել է Բահրեյնի ՆԳՆ-ն։ Հարձակման հետևանքների վերաբերյալ մանրամասներ նախարարությունը խոստացել է ներկայացնել ավելի ուշ։
 
Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, Իրանն արդեն հարվածներ էր հասցրել Մանամայի Ջուֆեյր թաղամասին, որտեղ գտնվում է ԱՄՆ 5-րդ օպերատիվ նավատորմի ռազմածովային բազան։ Բահրեյնի իշխանությունները բնակիչներին կոչ էին արել լքել բազային հարակից շրջանները։
 
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին․ գնդակոծության են ենթարկվել օբյեկտներ Թեհրանում, Սպահանում, ինչպես նաև արևմտյան Քերմանշահ նահանգում, Ղոմում, Թավրիզում, Շիրազում, Չաբահարում և այլ բնակավայրերում։
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները