Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին և երկրի նախագահ Փեզեշքիանը ողջ են և գտնվում են անվտանգության մեջ։ Այս մասին Sky News-ին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային։
«Նրանք բոլորը անվտանգ են և իրենց լավ են զգում», — ասել է նա։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանի դեմ հարվածների ընթացքում թիրախավորվել է Խամենեիի նստավայրը և չէր բացառել, որ երկրի գերագույն առաջնորդը կարող էր զոհվել այդ հարձակման հետևանքով։