ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնում է Իրանի հոգևոր առաջնորդի մահվան մասին.
«Խամենեին, պատմության ամենաչար մարդկանցից մեկը, մահացել է։ Սա ոչ միայն արդարություն է Իրանի ժողովրդի համար, այլև բոլոր մեծ ամերիկացիների և աշխարհի բազմաթիվ երկրների այն մարդկանց համար, որոնք սպանվել կամ խեղվել են Խամենեիի և նրա արյունարբու ավազակների խմբավորման կողմից։ Նա չկարողացավ խուսափել մեր հետախուզությունից և բարձրակարգ, ժամանակակից հետևման համակարգերից, և Իսրայելի հետ սերտ համագործակցության պայմաններում ոչ ինքը, ոչ էլ մյուս առաջնորդները, որոնք սպանվել են նրա հետ, ոչինչ չէին կարող անել։
Սա իրանցի ժողովրդի համար իրենց երկիրը հետ վերցնելու ամենամեծ հնարավորությունն է։ Մենք տեղեկություններ ենք ստանում, որ նրանց ԻՀՊԿ-ի (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի), բանակի և այլ անվտանգության ու ոստիկանական ուժերի շատ ներկայացուցիչներ այլևս չեն ցանկանում կռվել և մեզանից անձեռնմխելիություն են փնտրում։ Ինչպես ես ասել էի անցած գիշեր՝ «Հիմա նրանք կարող են ստանալ անձեռնմխելիություն, հետո նրանց կհասնի միայն մահ»։
Հուսով ենք, որ ԻՀՊԿ-ն և ոստիկանությունը խաղաղորեն կմիանան իրանցի հայրենասերներին և միասին կաշխատեն՝ երկիրը վերադարձնելու այն մեծությանը, որին այն արժանի է։ Այդ գործընթացը շուտով պետք է սկսվի, քանի որ ոչ միայն Խամենեիի մահը, այլև ամբողջ երկիրը ընդամենը մեկ օրում մեծապես ավերվել, նույնիսկ ոչնչացվել է։
Ծանր և ճշգրիտ ռմբակոծությունները, սակայն, կշարունակվեն առանց ընդհատման ողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՝ հասնելու մեր նպատակին՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ, ԻՐՈՔ, ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ։
Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար։
ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»: