Հետևեք մեզ։

Իրանը հաստատել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը

11:18, 01 մարտ 2026
Իրանը հաստատել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը

Իրանը հաստատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

 

Նշվում է, որ այաթոլլա Խամենեին զոհվել է փետրվարի 28-ի առավոտյան։ Նա Իրանը ղեկավարում էր 37 տարի՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվանից հետո։

 

Իրանի իշխանությունները 40-օրյա համազգային սուգ են հայտարարել և 7-օրյա հանրային արձակուրդ։

 

Ավելի վաղ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարել էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները