Հետևեք մեզ։

Առավոտյան Դուբայում ուժգին պայթյուններ են լսվել

11:28, 01 մարտ 2026
Առավոտյան Դուբայում ուժգին պայթյուններ են լսվել

Առավոտյան Դուբայում ուժգին պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների։

 

Իրանն ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների պատճառով պատասխան հարվածներ կհասցնի նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմակայաններին։

 

Իր հերթին BBC-ն, հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին, հաղորդում է, որ Դուբայի օդանավակայանում միջադեպի հետևանքով 4 մարդ է վիրավորվել։ Թե կոնկրետ ինչ միջադեպ է տեղի ունեցել, չի նշվում, սակայն հաղորդվում է, որ վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

 

BBC-ն նաև հաղորդում է, որ Դուբայի Ջեբել Ալի նավահանգստում, որտեղ հաճախ կանգ են առնում ամերիկյան ռազմածովային ուժերի նավերը, խոցվել է անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նավամատույցի վրա՝ հրդեհի պատճառ դառնալով։ Կրակը մարվել է, տուժածներ չկան։

 

Ավելի վաղ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Աբու Դաբիի «Զայեդ» միջազգային օդանավակայանում։ Խոցված ԱԹՍ-ի բեկորների պատճառով 1 մարդ էր զոհվել, 7-ը՝ վիրավորվել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները