Հետևեք մեզ։

Շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին Մերձավոր Արևելքի հայրենակիցներից

12:38, 02 մարտ 2026
Շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին Մերձավոր Արևելքի հայրենակիցներից

Շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին Մերձավոր Արևելքի հայրենակիցներից, @ArmeniaSputnik–ին ասաց գրասենյակի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

 

«Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չունենք։ Հիմնականում զանգահարել են Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցները։ Դիմումների մեծ մասը վերաբերել է ավիաչվերթերի հարցերին», - պարզաբանել է Ղուլյանը։

 

Հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակի խոսքով` գրասենյակ ստացված դիմումները կապված են նաև ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու ցանկության հետ, որ տարածաշրջանում են գտնվել տարբեր պատճառներով՝ ուսում, աշխատանք և այլն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները