Եթե այս պահին անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ինչո՞ւ շեղվել ներքին օրակարգից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք նորմալ է համարում տարածաշրջանում մարտական գործողությունների պայմաններում իրենց ներկուսակցական քարոզարշավ իրականացնելը:
«Ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ՝ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է ՀՀ սահմաներից դուրս»,- նշել է նա: