Շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնվել է Աբու Դաբիում, և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով դեռ չի կարողանում մեկնել Վրաստան։ Այս մասին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնվել է Աբու Դաբիում, ստեղծված իրավիճակի պատճառով նա դեռ չի կարողանում վերադառնալ Վրաստան»,- հայտնել են քաղաքապետարանից։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Կալաձեն կնոջ հետ մեկնել է ճամփորդության՝ իր ծննդյան օրը նշելու համար: Ուղևորությունը համընկել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ, ինչի պատճառով մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը: