ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «2026 թ. զեկույցում Արտաքին հետախուզական ծառայությունը պնդում է, որ Իրանում իրավիճակի ապակայունացումը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար լի է տարբեր վտանգներով, ավելին, զեկույցում ասվում է, որ այդպիսի սցենարը հարցականի տակ է դնում տարածաշրջանում խաղաղությունն ընդհանրապես։ Եվ սա ադեկվատ գնահատական է։
Բայց քանի որ ՔՊ-ին քարոզարշավից բացի այլ բան չի հուզում, ով է հիմա հիշելու այս զեկույցը։ Իսկ Սրբուհի Գալյանը, տեսնես կարդացել է զեկույցը»։