Հետևեք մեզ։

Ցանկացած հարված պատասխան է ունենալու․ ՀՀ-ում Իրանի դեսպան

15:47, 02 մարտ 2026
Ցանկացած հարված պատասխան է ունենալու․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիս է հրավիրել։ 

Նա նշել է, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդից բազմաթիվ խոսքեր են մնացել ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանության համար։ Հայերը վայելել են նրա հարգանքն ու սերը։

«ԻԻՀ հոգևոր առաջնորդի նահատակության վիշտը շատ մեծ է, բայց Իրանի՝ երկիրը պահպանելու ձգտումն ավելի մեծ է։ Իրական ձգտումները մարդու մահվամբ չեն ավարտվում․ դա չհասկացան սիոնիստական և Թրամփի ռեժիմները։ Անպարկեշտ հարձակման պատճառով 153 աշակերտուհի է զոհվել։ Սա անջնջելի ու ամոթալի հետք է թողնում հարձակվողների վրա»,-ասաց նա։

 

Նա հավելել է, որ ցանկացած հարված պատասխան է ունենալու։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները