Հետևեք մեզ։

Հաղթանակի պարագայում Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ստանձնած պարտավորությունները, կվերանա Եկեղեցու դեմ արշավը. Լևոն Տեր-Պետրոսյան

19:11, 02 մարտ 2026
Հաղթանակի պարագայում Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ստանձնած պարտավորությունները, կվերանա Եկեղեցու դեմ արշավը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի էջում հրապարակվել է հարց և պատասխան.

 

— Ձեր կարծիքով, ի՞նչ արձագանքի արժանացավ փետրվարի 27-ին ընդդիմության  պառակտվածության մասին լրագրողի հարցին տված Ձեր պատասխանը։

 

— Արձագանքն, ի զարմանս ինձ, ավելին էր, քան ես սպասում էի։ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։

 

Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ  ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը։

02.03.2026թ.»:

 

 

Անհրաժեշտ է ընդդիմության միավորումը, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը. Լևոն Տեր-Պետրոսյան

Վերլուծական

Ամենաընթերցվածները