Ուրարտու ակումբը հայտնում է.
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը չորրորդ անգամ հայր է դարձել։ Նրա և կնոջ՝ Նանայի ընտանիքում լույս աշխարհ է եկել փոքրիկ Մենուա Մելքոն Օզբիլիզը։
Շնորհավորում ենք ընտանիքին որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ փոքրիկին մաղթում խաղաղ ու անհոգ մանկություն»։