Հետևեք մեզ։

Կարեն Ջալավյանը (Քյոխ) քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ

13:21, 03 մարտ 2026
Կարեն Ջալավյանը (Քյոխ) քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ

Արցախի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) փետրվարի 26-ին քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։


Ջալավյանը պահանջում է հրապարակային հերքում և 500,000 դրամ փոխհատուցում։ 

Հայցը վերաբերում է 2026-ի փետրվարի 5-ին Ֆեյսբուքում Ռոման Բաղդասարյանի գրառումներին, որտեղ նա պնդել էր, թե Կարեն Ջալավյանը զինվորներից գողացել է սնունդ, նրանց պահել առանց ջրի, «Եղնիկներում» նվաստացրել և սովի մատնել զինվորներին, ինչպես նաև իբր ատել է Հայաստանից եկած զինվորներին։

Ջալավյանը հայցով պահանջում է, որ Ռոման Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջերում հրապարակի տեսաուղերձ և գրավոր հայտարարություն։ 

Հերքման տեքստում նա պետք է հայտարարի, որ իր տարածած տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ 

Նշվում է նաև, որ հերքման հրապարակումը պետք է պահպանվի էջերում անժամկետ և լինի հանրամատչելի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները