Հետևեք մեզ։

Մոսկվայից ավիատոմսերն էժանացել են, այդ թվում դեպի Երևան ուղղությունը

17:45, 25 հունիս 2023
Մոսկվայից ավիատոմսերն էժանացել են, այդ թվում դեպի Երևան ուղղությունը

Ռուսաստանից դեպի արտերկիր, այդ թվում նաև Հայաստան, ավիատոմսերի գներն էժանացել են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնում է, որ արտերկիր տոմսերի արժեքը նորմալացել է նախօրեին գների թռիչքից հետո։ Կան նաև ծայրահեղ ցածր սակագներ այսօրվա և վաղվա համար։ Շատ թանկ և անհարմար է թռչել Թբիլիսի և Բելգրադ։ Մնացած գները սովորական են։

 

Կիրակի օրը Սոչիում տեղափոխությամբ Երևան չվերթի արժեքը (առանց ուղեբեռի) կազմում է 25,6 հազար ռուբլի: Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթների տոմսերի գները հաջորդ շաբաթ սկսվում են 29,3 հազար ռուբլուց: Թբիլիսիում տեղափոխությամբ այսօրվա չվերթի ամենաէժան տոմսն արժե 41,4 հազար ռուբլի, իսկ հունիսի 26-ի ուղիղ չվերթը՝ 108,3 հազար ռուբլի։