Իսրայելը հարվածել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանին։ ԶԼՄ-ները հայտնում են, որ մեկ ուղևորատար ինքնաթիռ է ոչնչացվել։
Հիշեցնենք՝ Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին։ Թեհրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։
Ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի։ Նրանց շարքում են տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ և հրամանատարներ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։