Հետևեք մեզ։

Իրանը սպառնացել է հարվածել արաբական երկրների նավթային օբյեկտներին

21:14, 03 մարտ 2026
Իրանը սպառնացել է հարվածել արաբական երկրների նավթային օբյեկտներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանային տնտեսական և նավթային օբյեկտներին, եթե հարձակվեն նրա հիմնական կենտրոնների վրա:

 

«Ամերիկան նավթի կարոտ է։ Թող իմանան, որ այս պահին մենք փակել ենք Հորմուզի նեղուցը և թույլ չենք տա, որ նավերն անցնեն։ Մենք նաև աշխարհին հայտարարել ենք, որ ցանկացած երկրի, որը կցանկանա վառելիք վերցնել այստեղից, մենք կհարվածենք»,- ասել է Իբրահիմ Ջաբարին:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրաքում ամբողջությամբ դադարեցվել է Ռումայլայի խոշորագույն հանքավայրում նավթի արդյունահանումը: Նշվում է, որ Իրաքը դադարեցրել է նաև նավթի արտահանումը Թուրքիա։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին օրական շուրջ 200 հազար բարել դուրս է բերվել շուկայից։ Արդյունահանումը կրճատվել է մինչև օրական 50 հազար բարել՝ միայն ներքին սպառման համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները