Հետևեք մեզ։

Մոսկվայում դերասանուհին ընկել է ինքնագնացի տակ. երկու ամիս բեմ չի բարձրանա

19:53, 25 հունիս 2023
Մոսկվայում դերասանուհին ընկել է ինքնագնացի տակ. երկու ամիս բեմ չի բարձրանա

Մոսկվայում ռուս դերասանուհին ընկել է ինքնագնացի տակ և լուրջ վնասվածքներ է ստացել։

KP.ru-ն հայտնում է, որ «Լենկոմ» թատրոնի դերասանուհի Ալենա Միտրոշինան լուրջ վնասվածքներ է ստացել ինքնագնացի հարվածի հետևանքով։

Դերասանուհին ծնոտի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, ատամները վնասվել են։ Միտրոշինան մի քանի ամիս չի կարողանա բեմ բարձրանալ։